Բաժիններ՝

BMW-ն հրապարակել է Z4 նոր ռոդսթերի առաջին լուսանկարները

BMW ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Z4-ի առաջին լուսանկարները: Թեւ, այդ կադրերում առայժմ կարելի է տեսնել սոսկ նախասերիական ավտոմեքենան՝ ներկաքողարկմամբ: Պաշտոնական «լրտեսական լուսանկարներն» արվել են կառավարման փորձարկումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայի հարավի Miramas փորձարանում։

Ավտոմոբիլի մշակումը գործնականում ավարտված է. այժմ ընթանում է եզրափակիչ վերջնամշակումը: Չնայած ներկաքողարկմանը, լուսանկաներից հասկանալի է, որ Ադրիան վան Հոյդոնքի ղեկավարությամբ ստեղծված ռոդսթերի արտաքինն ամբողջությամբ վերցված համապատասխանում է անցյալ տարի Փեբլ Բիչի Նրբագեղության մրցույթում ցուցադրված կոնցեպտ-քառին:

Մարզական քառը մշակվել է Toyota ընկերության հետ համատեղ. դրա հետնաշարժաբեր պլատֆորմն ընկած է Toyota Supra նոր կուպեի հիմքում: Տեխնիկայի վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չկան, սակայն ենթադրվում է, որ ռոդսթերն ստացել է առջեւի միանգամայն նոր կախոց:

Առաջատար տարբերակը կդառնա BMW Z4 M40i-ն՝ մեծ հզորության վեցգլանանոց շարժիչով, էլեկտրոնային կառավարմամբ մարզական կախոցով, ուժեղացված արգելակման համակարգով եւ ակտիվ հետին դիֆերենեցիալով: Սպասվում է, որ նոր ռոդսթերը կներկայացնեն Փարիզի առաջիկա ավտոսալոնում, որը կբացվի հոկտեմբերի առաջին օրերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս