Գիտնականներն ատամի էմալը վերականգնելու միջոց են գտել

Մեծ Բիտանիայում Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները մշակել են մի նյութ, որը կարող է վերականգնել ատամների էմալը: Այդ մասին գրել է Nature Communications հանդեսը:

Ավելի վաղ կարծում էին, որ եթե ատամների արծնածակը ենթարկվում է վնասվածքի, ապա այն վերականգնել հնարավոր չէ, եւ դա կարող է հանգեցնել ատամների կորստի: Նշվում է, որ նոր նյութը կառուցվածքով եւ հատկություններով նման է ատամների արծնածակին: Այն մշակելիս գործի են դրել սպիտակուց, որը բյուրեղների աճ է առաջացնում:

Նոր նյութը կարող է դիմակայել էքստրեմալ ջերմաստիճաններին, թթու սննդին եւ ըմպելիքներին, ինչպես նաեւ ատամներին թույլ կտա լավ վիճակում պահպանվել տասնամյակների ընթացքում: Ըստ գիտնականների հայտարարությունների՝ մշակված նյութի միջոցով ապագայում կարելի կլինի մեծ առաջընթացի հասնել կարծր հյուսվածքների վերականգմնան հարցում եւ նույնիսկ կանխել ատամների փտումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս