Բաժիններ՝

Դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը կրճատվում են. Եվրախորհրդարան

2018 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած միգրանտների թիվը հասել է 20 հազարի: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի՝ տնտեսության եւ ֆինանսների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկուս Ֆերբերը՝ ելույթ ունենալով «Արդի միգրացիոն գործընթացների մարտահրավերները» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

«Միգրացիոն հոսքերը կրճատվում են: 2017 թվականին եղել է սահմանի 200 հազար անօրինական հատում, այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես 20 հազար մարդ է հատել սահմանը: Հիմնականում մեզ մոտ ուղեւորվում են Մաղրիբի երկրների մարդիկ: Այն տվյալները, որոնք մենք այժմ ունենք, բոլոր դեպքերում ավելի պակաս են , քան 2014-2015 թվականներին»,-ասել է Ֆերբերը:

Նա նաեւ նշել է, որ դեպի Եվրոպա ձգվող երթուղիներում բազմաթիվ միգրանտներ ու փախստականներ, առաջին հերթին կանայք, ենթարկվում են բռնությունների:

2017 թվականին երեխաների ու կանանց ավելի քան 75 տոկոսը սեռական բռնության զոհ է դարձել, հայտնել է Ֆերբերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս