Բաժիններ՝

Հրապարակվել է ԿԺԴՀ-ի միջուկային զինափորձարանի ոչնչացման տեսանյութը

ԿԺԴՀ-ի իշանությունները ապամոնտաժել են թունելները Փունգերիի միջուկային զինափորձարանում: Ոչնչացման տեսագրությունն արել են լրագրողները, որոնց հրավիրել Էին հետեւելու գործընթացին, տեղեկացնում է BBC-ին: Երկու պայթյուն որոտացել է մայիսի 24-ի առավոտյան, եւս չորսը՝ երեկոյան:

Լրագրողները պայթյուններին հետեւում էին լեռան վրայից՝ բուն օբյեկտից 500 մետր հեռավորության վրա: Հյուսիսային Կորեայի իշխանությունները որշել էին զինափորձարանը ոչնչացնել Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախաշեմին, որը նախատեսված էր հունիսի 12-ին: Մինչդեռ Թրամփը Կիմ Չեն Ընին հղած նամակում հայտնել է, թե հարկավոր չի համարում հունիսի 12-ին Սինգապուրում գագաթնաժողով անցկացնել Փհենյանի վերջին «թշնամական» հայտարարությունների պատճառով, բայց ընդգծել է, որ պատրաստ է ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Մեկնաբանելով գագաթնաժողովի ձախողումը՝ Սպիտակ տան աշխատակազմում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն պատասխանել իրենց հետ կապվելու ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերին:

Ամերիկացի պաշտոնյաները նաեւ պատմել են, որ մեկ շաբաթ առաջ վիժեցվել էԷ գագաթնաժողովի նախապատրաստման խմբի հանդիպումը: Իր հերթին Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի հետ: Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան առաջվա պես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ գագաթնաժողովը չեղյարկելու Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային հանրակցության ցանկություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս