«Այդ հարցը չի սառեցվում, ամեն օր կարող է նոր զարգացումներ լինեն». Վահրամ Բաղդասարյան

«Դրանք մեր ներքին կուսակցական խնդիրներն են, եղել է քննարկում, այսօր ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ քննարկել կուսակցության նոր ղեկավարի թեկնածություն, ինչի մասին խոսել էր Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ նման հարց ինքը՝ կուսակցության նախագահն էր դրել, երբ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, և նպատակահարմար է գտել այդ հարցը քննարկել:

«Այդ հարցը չի սառեցվում, ամեն օր կարող է նոր զարգացումներ լինեն»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս