Բաժիններ՝

«Ինչո՞ւ ես չընտրեցի այլ ակումբ: Առաջին տեղում ֆուտբոլն է, հետո՝ մարքետինգը». Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչու 2015 թվականին չընդունեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

«Ես սիրում եմ պատմությունը: Ես ռոմանտիկ եմ ֆուտբոլում: Գիտեի, որ հավանական է, որ ես կարող եմ օգնել թիմին: Հնարավոր է, որ նրանք իրոք ունեին իմ կարիքն այն ժամանակ:
«Լիվերպուլը» համաշխարհային բրենդ է: Շատ մեծ ակումբ: Բայց բացի դրանից, այն նաև մեծ ընտանիք է, և դա շատ լավ զգացվում է:

Սա իրական ֆուտբոլային ակումբ է: Ես շատ առաջարկներ եմ ունեցել այլ ակումբներից, բայց դրանք չունեին ֆուտբոլային ակումբների տեսք: Առաջին տեղում ֆուտբոլն է, հետո՝ մարքետինգը; Ինձ համար առաջինը թիմի խաղը բարելավելն է: Եվ դա այն է, ինչ ես կարողանում եմ»,- նշել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031