Բաժիններ՝

Սերգեյ Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո:

«Անհավատալի նորություն. Սերգեյ Սկրիպալն իրեն բավակաչափ լավ է զգում, որպեսզի դուրս գա Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից»,- հայտարարել է Սոլսբերիի հիվանդանոցի ղեկավար Քարա Չառլզ-Բարքսը:

Նա ընդգծել է, որ արագ ապաքինումը հնարավոր է դարձել հիվանդանոցի աշխատակիցների ծանր աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: «Նրանք կատարեցին Առողջապահության ազգային ծառայության լավագույն աշխատանքը»,-ընդգծել է Չառլզ-Բարքսը:

Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, հիվանդանոցից դուրս է գրվել ավելի քան մեկ ամիս առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031