«ՀՀ-ում տեղի է ունեցել նոր քաղաքական էլիտայի բաց հավաքագրում…»
Քաղաքագետ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վստահորեն կարելի փաստել՝ ՀՀ- ում տեղի է ունեցել նոր քաղաքական էլիտայի բաց հավաքագրում…
Համաձայն արդի էլիտալոգիայի մոտեցումների, բաց հավաքագրված քաղաքական էլիտան կարող թափանցիկ և արդյունավետ կառավարել, եթե տվյալ հասարակությունում ըստ կառավարման ոլորտների ժողովրդավարական գործունեություն են ծավալում նաև տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական, կառավարչական և իհարկե ռազմավարական էլիտաները…
Այսօր ՀՀ-ում խիստ որոշիչ է ռազմավարական էլիտայի կայացման և արդյունավետ գործունեության հիմնախնդիրը…
Ռազմավարական էլիտան ընդգրկում է բոլոր գիտությունների առավել ինտելեկտուալ ու տաղանդավոր ներկայացուցիչների: Նրանք պարտավոր են ապահովել գիտության, տեխնիկայի առաջընթացը և ռազմավարական ծրագրեր մշակելով՝ նպաստել գիտավերլուծական կառավարման սկզբունքների իրականացման գործընթացին՝ նվազագույնի հասցնելով սոցիալական տարաբնույթ և անցանկալի հեղափոխւթյունները, քաոսները, անորոշությունները, օտարվածությունը, աղքատությունը, կոռուպցիան, արտագաղթը…:
Հենց ռազմավարական էլիտայի օգնությամբ է որ քաղաքական էլիտան որպես քաղաքական կառավարման գործընթացները կրողի, արարողի և արդիականացնողի, իրականացնում է իր ռազմավարական գործառույթն: Այդ դիտանկյունից նա մշակում է հասարակության առաջընթացին նպաստող ռազմավարական ծրագրեր, որոնց օգնությամբ, բնականոն արդիականացնելով քաղաքական զարգացման գործընթացը, հնարավոր է պետական կառավարման համակարգում իրատեսորեն ներդնել ժողովրդավարական արժեքներ՝ առանց խաթարելու հասարակության բնականոն արդիականացման ընթացքը։
Ասվածի դասական օրինակ է ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Ռուզվելտի վարչապարատի քաղաքական վարքաբանությունը, որի մշակած «նոր կուրսը» սկզբնական շրջանում հանդիպեց վճռական դիմադրության։ Չբևեռացնելով իշխանա¬կան դաշտը՝ նրանք կարողացան ապացուցել իրենց քաղաքական իրատեսությունը։ Արդյունքում ոչ միայն շահեց հասարակությունը, կառավարող վերնախավի բոլոր խմբերը, այլև ԱՄՆ-ը դուրս եկավ «մեծ ճգնաժամից» և դարձավ աշխարհի գերհզոր տերություն։
Իր ռազմավարական ծրագրերն իրականացնելու համար ՀՀ բաց հավաքագրված քաղաքական էլիտայից պահանջվում է ոչ միայն հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, այլև, համակարգելով այն, հետևողականորեն կրթել հասարակության քաղաքական գիտակցությունը և սոցիալականացնել երիտասարդւթյանը…. Հայ մարդը երազում է երջանիկ լինել…. իսկ դրա համար անհրաժեշտ է կառուցել հզոր, կենսունակ և անվտանգ Հայաստանի Հանրապետություն…»: