ԱԺ նախագահը ստորագրել է Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու արձանագրություն
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը:
ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունում ասված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»: