Գերմանիայում դատարանն ուսուցչուհուն արգելել է դպրոց գալ հիջաբով
Գերմանիայում դատարանը չի պաշտպանել տարրական դասարանների ուսուցչուհու հայցը, որը փորձել է վիճարկել այն օրենքը, որը Բեռլինում պետական ծառայողներին թույլ չի տալիս աշխատանքի գալ կրոնական խորհրդանշաններով հագուստով, տեղեկացնում է BBC-ին:
Աշխատանքային հարցերի դատարանը հանգել է այն եզրակացության, որ օրնեքը, որն ուսուցիչներին, ոստիկաններին եւ դատարանի աշխատողներին պարտավորեցնում է խուսափել իր կրոնականության նման ցուցադրումից, համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Գերմանիայի բոլոր 16 երկրամասերն ինքնուրույն են որոշում, թե կարելի է արդյոք ուսուցչուհիներին թույլ տալ դպրոց գնալ հիջաբով:
Երեք տարի առաջ Գերմանիայի Սահմանադրական դատարանը բեկանել է դրանք կրելու լիակատար արգելքը՝ վկայակոչելով դավանության ազատությունը: Ամբողջ երկրում արգելված է աշխատանքի ժամանակ փարաջա հագնելը, բայց հիջաբներ կրելու հարցի լուծումը, որոնք չեն փակում դեմքը, երկրամասերի իշխանություններն ընդունում են ինքնուրույն: Սահմանադրական դատարանի վճռից հետո յուրաքանչյուր երկրամաս ընդունել է սեփական օրենք մուսուլման ուսուցիչների վերաբերյալ: Ուսուցչուհին Բեռլինի տարրական դպրոցում աշխատել է ընդամենը մեկ օր, ինչից հետո նրան տեղափոխել են քոլեջ, որտեղ նրան թույլատրված է հիջաբ կրել: