Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Ալեքսան Հարությունյանին, Վլադիմիր Հակոբյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Իր դիմումի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Հակոբյանը: Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ Զոյա Բարսեղյանը 2018 թվականի մայիսի 10-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։