ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելն ասել է, որ Վաշիգնտոնը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին նրա ինտեգրացումը:
Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ամփոփելով ամերիկացի դիվանագետի հետ կայացած հանդիպման արդյունքները: Նրանք Թբիլիսիում հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովի բացվելուց առաջ:
Վարչապետի խոսքով՝ Միթչելը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը հաստատակամորեն կերպով պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը մեր երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացը»:
Ամերիկացին Թբիլիսի է ժամանել ապրիլի 29-ի երեկոյան, նա հանդիպումներ կանցկացնի Վրաստանի կառավարության անդամների հետ եւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության երկօրյա համաժողովին: Դրան մասնակցում են նաեւ դաշինքի գլխավոր քարտուղարի՝ հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Թաջան Իլդեմը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: