
100-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու Սոչիի անվտանգության խորհրդաժողովին

Ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը, որն ապրիլի 25-26-ին տեղի կունենա Սոչիում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի քան 100 պետություններ հաստատել են իրենց մասնակցությունը անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 9-րդ միջազգային հանդիպմանը, որն ապրիլի 25-26-ին կայանալու է Սոչիում»,-հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունում:
Միջոցառմանը կմասնակցեն անվտանգության խորհուրդների քարտուղարներ, նախարարներ, նախագահների ու վարչապետների՝ ազգային անվտանգության հարցերով օգնականներ եւ խորհրդականներ, հատուկ ծառայությունների ղեկավարներ:
Ապրիլի 24-ին խորհրդաժողովի մասնակիցները կանցկացնեն երկկողմ բանակցություններ: «Օրակարգը ձեւավորվել է նախորդ խորհրդաժողովների արդյունքների եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության բնագավառում ընթացիկ իրադրության հաշվառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: