«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
Հանրապետություն Կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
Կուսակցության հայտարարության մեջ ասված է. «Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում են շարժման առաջնորդները և կարող են արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը: Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Հանրապետություն Կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ…
Gepostet von Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party am Sonntag, 22. April 2018