![](/banners/BeFunky-design.jpg)
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հիմա ինձ բռնեն կամ բերման ենթարկելու փորձ անեն. չանե՛ք նման ապօրինի հրաման». Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Nikol-21.jpg)
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ:
Նշենք, որ հրապարակի կենտրոնական հատվածում մեծ թվով ոստիկաններ կան: Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկաններին` ասաց, որ իրենց գործողությունները լիազորված են ժողովրդի կողմից. «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հիմա ինձ բռնեն կամ բերման ենթարկելու փորձ անեն: Չանե՛ք նման ապօրինի հրաման: Ես ձեզ խնդրում եմ, որպես եղբայր՝ դուրս եկեք այս հատվածից»: