
Էլինա Դանիելյանը կես միավորով է հետ Եվրոպայի առաջնության առաջատարից

Կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կես միավորով է հետ մնում առաջատարից:
Մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը կիսել է միավորը մրցակցի հետ: Ոչ-ոքի են խաղացել նաև Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Հաղթանակ է տոնել Մարիա Կուրսովան:
7-րդ տուրից հետո Դանիելյանն ունի 5,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: