Բաժիններ՝

Մանչինին համաձայնեցրել է պայմանագիրն Իտալիայի ֆեդերացիայի հետ

«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կգլխավորի Իտալիայի ազգային հավաքականը: Մի քանի օր առաջ հաղորդվել էր, որ Մանչինին կհեռանա «Զենիթից»՝ Իտալիայի հավաքականում աշխատելու համար, և հանդիսանում է այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, իտալացի մասնագետն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նախօրեին Ռոբերտոյին նկատել էին Հռոմի օդանավակայանում, ուր, ենթադրաբար, այցելել էր համաձայնագիրը ստորագրելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում «Զենիթի» համար գործերը լավ էին դասավորվում, և թիմը գտնվում էր 5-րդ հորիզոնականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս