«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Հրայր Թովմասյանն է
Մարտի 21-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական Դատարանի նոր նախագահ։ Այդ պաշտոնում անհիշելի ժամանակներից պաշտոնավարող Գագիկ Հարությունյանին փոխարինեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով վերջերս էր դարձել Սահմանադրական Դատարանի անդամ։ Խորհրդարանական կառավարման հյամակարգում Սահմանադրական Դատարանն ունենալու է նոր գործառույթներ ու դերակատարում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը Սահմանադրական Դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի