«Թուրքիան իրավունք չունի խրատել Իսրայելին». Նաթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի խրատել Իսրայելին: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը համապատասխան հայտարարությունն ապրիլի 2-ին հրապարակել է Facebook-ում այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ապրիլի 1-ին քննադատեց նրան քաղաքացիական բնակչության դեմ թուրքական բանակի հանցագործությունների մեջ մեղադրելու համար։
Նաթանյահուն ինքը նույն օրն ավելի վաղ մերժել էր Անկարայի կողմից քննադատությունը մարտի 30-ին իսրայելական բանակի ձեռնարկած գործողությունների կապակցությամբ, երբ Գազայի հատվածի հետ սահմանին ընդհարումների ընթացքում սպանվեցին 16 պաղեստինցիներ: «Էրդողանը սովոր չէ, երբ իրեն պատասխանում են, նա պետք է սկսի սովորել,- գրել է Նաթանյահուն Facebook-ում:- Նա, ով օկուպացնում է հյուսիսային Կիպրոսը, ներխուժում քրդական տարածաշրջան եւ Աֆրինում ոչնչացնում քաղաքացիական բնակչությանը, իրավունք չունի մեր գլխին քարոզ կարդալ բարոյական արժեքների մասին»:
Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետը Թուրքիայի կողմից քննադատությանն ի պատասխան նշել է, որ «աշխարհում ամենաբարոյական բանակը (նկատի է առնվում Իսրայելի պաշտպանության բանակը) խրատներ չի լսի նրանցից, ովքեր երկար տարիներ առանց խտրության ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը»: ՛