Բաժիններ՝

Մանրամասներ՝ Փարաքարում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքեւմ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OS 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է վարորդ՝ 1983 թ. ծնված Զ. Ս.-ը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս