Բաժիններ՝

Քենտուկիի մայրաքաղաքում ամենաբարձր շենքը քանդել են կառավարվող պայթյունի միջոցով

ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգի մայրաքաղաք Ֆրանկֆորտում կառավարվող պայթյունի միջոցով քանդել են քաղաքի ամենաբարձր շենքը՝ Capital Plaza 28-հարկանի աշտարակը: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է Lexington Herald Leader թերթը։

Ավելի քան 100 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել էր 1972 թվականին, այնտեղ գտնվում էին գրասենյակային հարկաբաժիններ: Վերջին տարիներին դրա պատերից սկսել էին թափվել երեսապատվածքի բեկորներ, կոյուղու հետ կապված խնդիրներ էին առաջացել:

2008 թվականին այն քանդելու որոշում էր կայացվել, սակայն դա իրականացրել են միայն այժմ: Պայթեցում կատարելու իրավունքն աճուրդում վաճառվել է 15 հազար դոլարով, որը հատկացվել է բարեգործության:

Ազատված տեղում կկառուցեն նոր գրասենյակային շենք հազար հինգ հարյուր աշխատակիցների համար, սրահի հարդարման համար կօգտագործեն քանդված աշտարակի մարմարը:

Այժմ Ֆրանկֆորտում ամենաբարձր շենքը դարձել է Քենտուկիի նահանգի 64-մետրանոց Կապիտոլիումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս