Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաքում և հարձակվել մարդկանց վրա
Հնդկաստանի Ինդաուր քաղաքում հայտնված վայրի ընձառյուծը հասել է բնակելի թաղամասեր և հարձակվել մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «Times of India»-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ տեղի բնակիչները գիշատչին հայտնաբերելուց հետո կանչել են կենդանիների գծով մասնագետների: Այնուհետև փորձել են ընձառյուծին արգելափակել կիսակառույց տնակում` ցանցի միջոցով: Այդուհանդերձ նա կարողացել է դուրս ցատկել և վնասել մի տղամարդու:
Մի քանի ժամից կենդանաբանական ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է քնեցնել վայրի կատվին: Հաղորդվում է, որ ընձառյուծը բաց կթողնվի: