Բաժիններ՝

Ցուկերբերգը և նրա կինը 30 մլն դոլար կհատկացնեն գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարելու համար

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլարի նվիրատվություն կկատարեն Հարվարդի համալսարանին եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին այն նախաձեռնության համար, որը միտված է ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարին: Այս մասին հայտնել է The Boston Globe թերթը։ Ինչպես նշում է հրատարակությունը, կրթական նախաձեռնությունը, որը կոչվում է Reach Every Reader («Հասիր յուրաքանչյուր ընթերցողին»), նախատեսված է հինգ տարվա համար:

Դրա շրջանակներում համալսարանները պլանավորում են ստեղծել ցանցային մեխանիզմ, որը թույլ կտա որոշել այն ուսումնական հաստատությունները, որոնց սովորողներն առավել լուրջ դժվարություններ ունեն ընթերցանության ժամանակ, պարզել, թե ինչն է դրանց պատճառը, եւ առաջարկել մեթոդներ, որոնք կարողանան կիրառել ուսուցիչներն ու ծնողները՝ երեխաների ընթերցման ունակությունները զարգացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031