«Մենք բոլորս աջակցում ենք Վենգերին: Նա «Արսենալում» է արդեն 20 տարի և սիրում է ակումբը». Կոսյելնի
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին միավորվելու կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կապված են ակումբի հետ:
«Որպես խաղացողներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում դաշտում և պետք է մեր մարզչի հետ լինենք: Դժվար է ասել, թե սա Վենգերի կամ մեր մեղքն է: Այժմ ակումբի ղեկավարներն ավելի լավ գիտեն, թե թիմն ինչի կարիք ունի: Վենգերը «Արսենալում» է արդեն 20 տարի, նա միշտ սիրել է այս ակումբը:
Մենք պետք է մեկ ամբողջականություն լինենք այս դժվար ժամանակահատվածում: Հիմա անհրաժեշտ են բոլորի ուժերը, ովքեր կապված են «Արսենալի» հետ՝ խաղացողների, անձնակազմի, երկրպագուների: Մենք պետք է մինչև վերջ պայքարենք»,- Կոսյելնիի խոսքերն է մեջբերում Sports Mole-ը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» կրկին պարտվեց, այս անգամ՝ «Բրայթոնին» (1:2): Տվյալ պահին լոնդոնյան ակումբը հաշվին ունի 45 միավոր և գրավում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը