Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները:
Տուրի կենտրոնական խաղերից մեկում ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «արքայական ակումբը» 1:3 հաշվով:
Մյուս խաղում անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Լիվերպուլը»` 5:0 հաշվով:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: