Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը ԵՄ-ից պահանջել է խստիվ հակազդել ԱՄՆ-ի նոր մաքսերին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:

Ինչպես մարտի 2-ին հայտնել է Welt թերթը, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կարեւոր է միջազգային առեւտրական հակամարտության ծագում թույլ չտալ նոր սահմանափակումների առնչությամբ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ միջազգային առեւտրական հակամարտությունից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարության որոշումը նաեւ սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, եւ դրան «ԵՄ-ն պետք էվճռականորեն հակազդի»: Դրանում, նախարարի խոսքով՝ «Վաշինգտոնը ոչ մի կասկած չպետք Է ունենա»: Մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը հաջորդ շաբաթ ներմուծման մաքսեր կսահմանի պողպատի եւ ալյումինի համար: Նրա խոսքով՝ մաքսերի չափը կկազմի պղնձի համար 25 տոկոս եւ ալյումինի համար 10 տոկոս այն բոլոր երկրների համար, որոնք այդ արտադրանքը մատակարարում են ԱՄՆ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս