 
                        Թիվ 1 երթուղու տրոլեյբուսը վթարի է ենթարկվել
 
                                    Փետրվարի 28-ին, ժամը 18.45-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ բախվել է կայանված, «ՇկոդաTR» մակնիշի, թիվ 1 երթուղու տրոլեյբուսին:
Ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        