Բաժիններ՝

Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ստուգումներ են սկսել Կահիրեի օդանավակայաններում

Մեծ Բրիտանիայի փորձագետների պատվիրակությունն ստուգում է Կահիրեի միջազգային օդանավակայանում ձեռնարկված անվտանգության միջոցները: Այդ մասին գրել է եգիպտական «Ալ Հայաթ» թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի աղբյուրներ: Հաղորդվում է, որ բրիտանացի մասնագետներն արդեն մի քանի օր տեսչական ստուգումներ են կատարում ժամանման եւ մեկնաթռիչքի սրահներում, վառելիքով եւ սննդով ինքնաթիռների ապահովման ծառայություններում, ուղեբեռի գոտում:

Աղբյուրները նաեւ պարզաբանել են, որ փետրվարի 26-ին համանման եռօրյա ստուգում կանցկացնեն ԱՄՆ-ի փորձագետները: Ամերիկացի մասնագետները նաեւ տեսչական ստուգում կանցկացնեն Եգիպտոսի EgyptAir ավիաընկերությունում՝ դեպի ԱՄՆ թռիչքների համար դրա թույլատրագրի նորացման նպատակով:

2015 թվականի հոկտեմբերի վերջին Սինայի թերակղզու երկնքում ռուս զբոսաշրջիկների փոխադրող ինքնաթիռի կործանումից հետո միանգամից մի քանի երկրներ դադարեցրեցին թռիչքները Եգիպտոսի Կարմիր ծովի առողջավայրեր, Կահիրե եւ Եգիպտոսի այլ քաղաքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս