Լավրովը պարզաբանել է՝ ում է հարկավոր «Թուրքական հոսքը»
«Թուրքական հոսք» նախագիծը հարկավոր է, որպեսզի մեծանան ռուսական գազ ստանալու բալկանյան երկրների հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: «Մենք թուրքերի հետ միասին ձգտում ենք բալկանյան երկրների համար մեծացնել ռուսական գազ ստանալու հնարավորությունները: Մեզ մոտ արդեն ակտիվորեն իրագործվում է «Թուրքական հոսք» նախագիծը: Մենք դա անում ենք բացահայտորեն»,- հայտարարել է Լավրովը սերբական ԲԵՏԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ («Թուրքական հոսքի» վերաբերյալ) «բոլոր որոշումներն ընդունել՝ հաշվի առնելով այն շահերը, որոնք ունեն բալկանյան երկրները, Եվրոպական միությունը»:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է գազամուղի շինարարություն՝ բաղկացած երկու գծից՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված է թուրքական սպառողներին գազ մատակարարելու համար. այն պլանավորվում էշահագործման հանձնել 2018 թվականի մարտին, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար (շահագործման ժամկետը 2019 թվականն է):
«Գազպրոմը» քննարկում է «Թուրքական հոսքը» Բուլղարիայով եւ Սերբիայով կամ Հունաստանով եւ Իտալիայով շարունակելու տարբերակները: