Բաժիններ՝

Հայտարարվել է լավագույն դերասանուհիներից լավագույնը

Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների այն հինգ լավագույն դերասանուհիներից բաղկացած ցուցակը, որոնք «Օսկար» են ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Նրանցից նա ընտրել է մեկ հաղթողի: Վարկանիշը հրապարակված է The Guardian թերթում։

Առաջատարը դարձել է ամերիկուհի Մերիլ Սթրիփը, որը դարձել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի եռակի դափնեկիր: Բրեդշոուն նշել է նրա դերը «Սոֆիի ընտրությունը» ֆիլմում:

Ցուցակում նաեւ տեղ են գտել դերասանուհիներ Էլիզաբեթ Թեյլորը («Բաթերֆիլդ, 8»), Ինգրիդ Բերգմանը («Շղարշե լույս»), Ջոան Ֆոնթեյնը («Կասկած») եւ Ֆրենսիս Մաքդորմենդը («Ֆարգո»):

The Guardian-ի ընթերցողների ընտրությունը չի համընկել Բրեդշոուի կարծիքի հետ: Օգտատերերը նախապատվությունը տվել են Ֆրենսիս Մաքդորմենդին, որն «Օսկար» է ստացել «Ֆարգո» ժապավենի համար:

Ավելի վաղ Բրեդշոուն կազմել էր կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկարի» լավագույն դափնեկիր-դերասանուհիների վարկանիշը: Նա ընտրել էր այնպիսի արտիստուհիների, ինչպիսիք են՝ Հեթի Մաքդենիելը, Գլորիա Գրեմը, Քլորիս Լիչմենը, Թիլդա Սուինթոնը եւ Վիոլա Դեւիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս