««Շախմատային թագի հետևից». Արոնյանը դժվար և լուրջ հակառակորդ է». Ալեքսանդր Գրիշչուկ
Մի քանի օր անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մեկը` Ալեքսանդր Գրիշչուկը: Նա հավակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:
-Ես միշտ էլ սպասելիքներ չեմ ունենում մրցաշարի մեկնարկից առաջ: Հստակ է մի բան` դժվար է լինելու:
-Ովքեր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:
-Գլխավոր ֆավորիտներն ըստ այբբենական կարգի` Արոնյան, Լիժեն, Կարուանա, Կարյակին, Կրամնիկ, Մամեդյարով և Սո:
-Ինչպիսի նախապատրաստական փուլ եք անցնելու:
-Փորձում եմ լրջորեն նախապատրաստվել:
-Ինչպիսի հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:
-Լևոն Արոնյանը դժվար և լուրջ հակառակորդ է:
Վարվառա Հայրապետյան