Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 1 մլրդ դոլար կփոխանցեն ՄԱԿ-ին՝ Եմենին օգնելու համար

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են մինչեւ մարտի 31-ը ՄԱԿ-ին փոխանցել խոստացված 1 մլրդ դոլարը, որը կօգտագործվի Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երկրի նավահանգիստներն ու ենթակառուցվածքը վերականգնելու համար:

Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուկոկը: «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը եւ ԱՄԷ-ն փետրվարի 12-ին ՄԱԿ-ի հետ համաձայնեցրել են մինչեւ մարտի 31-ը 930 մլն դոլար փոխանցելու ընթացակարգը՝ հաջակցություն Եմենում հումանիտար արձագանքման 2018 թվականի ծրագրի իրագործման»,-ասված է Լոուկոկի գրավոր հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ «լրացուցիչ 70 մլն դոլար երկու երկրների կողմից կտրամադրվի Եմենի նավահանգիստների ու ենթակառուցվածքի վերականգնման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս