Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալ ընկերությունների գործերը լավ չե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, եւ եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում:
«Սեւան ակվա»-ից թերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին: Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: