«Տալիս եմ 60 տոկոս Արգենտինայի հաղթանակին ԱԱ-2018-ում, բայց միայն, եթե փոքրիկ Մեսսին նորմալ վիճակում լինի». Մարադոնա
Ալբիսելեստեն գլորվել է: Արգենտինյան ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անհանգստացած է ազգային թիմի վիճակից:
«Աշխարհը կորցրել է հարգանքն Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Միայն Մեսսին է իր նկատմամբ հարգանք ներշնչում: Ամենից շատ ինձ անհանգստացնում է այն, որ Արգենտինային շատ դժվար է ստիպել, որ իրեն հարգեն: Ոչ ոք մեզանից չի վախենում: Նիգերիայի հետ վերջին խաղում մենք հազիվ 8 գոլ բաց թչողեցինք: Տալիս եմ 60 տոկոս Արգենտինայի հաղթանակին ԱԱ-2018-ում, բայց միայն, եթե փոքրիկ Մեսսին նորմալ վիճակում լինի: Հույս դնել Մաուրո Իկարդիի վրա ԱԱ-ում, երբ Իգուաինը 10 անգամ ավելի լավն է, ուղղակի ամոթ է: Ակնհայտ է, որ Խորխե Սամպաոլին ընդհանրապես ոչ մի բան չգիտի»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Վերջին 4 տարիներին Արգենտինան պարտվել է ԱԱ-2014-ի եզրափակիչը և 2 Ամերիկայի գավաթ (2015, 2016)՝ չխփելով ոչ մի գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը