Բաժիններ՝

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության եզրափակիչում է

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Բրազիլիայի շախմատի առաջնությունում:

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող շախմատի Բրազիլիայի առաջնությունում կայացան կիսաեզրափակիչի պարտիաները: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կիսաեզրափակիչի երկու պարտիաներից մեկում հաղթեց, իսկ մյուսում կիսեց միավորը: Մխիթարյանի մրցակիցն էր Էնրիկե Մեկինգը:

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստ: Այն մեկնարկել է փետրվարի 6-ին և կեզրափակվի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս