Բաժիններ՝

«Ես արդեն չեմ կարող անել որոշ բաներ, ինչի ընդունակ էի 20 տարեկանում». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նախկինի պես իր առջև բարձր նպատակներ է դնում, որոնց հասնելու համար պահում է իր իդեալական մարզավիճակը:

«Կյանքը մարտահրավեր է տարբեր տեսակետներից: Ես աշխատում եմ պահել ինձ մարզավիճակիս գագաթնակետին, որովհետև դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Ես միշտ պետք է պատրաստ լինեմ 100 տոկոսով, դա շատ կարևոր է անձամբ ինձ համար:
Լավ մարզավիճակում լինելու համար պետք է գնալ զոհաբերությունների: Ես արդեն չեմ կարող անել որոշ բաներ, ինչի ընդունակ էի 20 տարեկանում: Պետք է աշխատել և գտնել ճիշտ բալանսը:

Ես շատ ամբիցիոզ եմ: Մարդիկ պետք է գնան դեպի իրենց երազանքը: Ինձ հաջողվել է իրականացնել իմը, բայց ես դեռ շատ նպատակներ ունեմ: Ես ուզում եմ շարունակել կատարելագործվել և նվաճել նոր բարձունքներ: Աշխատում եմ կենտրոնանալ ներկայի, այլ ոչ թե՝ անցյալի վրա»,- Կրիշի խոսքերն է մեջբերում As-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս