Վրաստանում մարդատար ավտոբուս է այրվել
Լույս փետրվարի 8-ի գիշերը մարդատար ավտոբուս է այրվել Վրաստանի արեւմտյան ու արեւելյան մասերը միացնող Ռիկոտի լեռնանցքում, բոլոր ուղեւորները փրկվել են: Այդ մասին, հայտնել է «Ռուսթավի 2-ը»:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը վրաց-թուրքական սահմանի «Սարպի» մաքսակետից ուղեւորվում էր Թբիլիսի: Բռնկման պահին ավտոբուսում եղել է ավելի քան 20 մարդ, որոնք հասցրել են դուրս գալ այնտեղից: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: