Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է եղանակի պատճառով

Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Եղանակային պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակը փակ կլինի առնվազն մինչեւ հետկեսօր»,-ասված է աշտարակի պաշտոնական Twitter-օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում անբարենպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացման բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարված ձնատեղման կապակցությամբ: Երեւանի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով՝ տարածաշրջանի տարածքում ձյան ծածկույթը հասնում է 7-ից մինչեւ 15 սանտիմետրի: Օդի ջերմաստիճանը տատանվում է մինուս 2-ից մինչեւ 0 աստիճան:

Սպասվում է, որ ձյան տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, սակայն դրանց ինտենսիվությունը կնվազի: Անբարենպաստ եղանակն արդեն լուրջ խախտումների է հանգեցրել քաղաքային տրանսպորտի աշխատանքում եւ խցանումներ առաջացրել ճանապարհներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս