Արմեն Սարգսյանն այցելել է ակադեﬕմիկոս Սերգեյ Համբարձումյանին
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան ճանաչում է երկար տարիներ և բարձր է գնահատում նրա մարդկային որակներն ու անցած ճանապարհը:
Արմեն Սարգսյանը և ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարևորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական և կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաև հասարակական կյանքում մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարևորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը: