Բաժիններ՝

Դափնու տերև․ իջեցնում է զարկերակային ճնշումը, օգտակար է դիաբետի դեպքում, ազատում է անքնությունից

Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիրներ են։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին։ Կայքի փոխանցմամբ՝ թվարկված խնդիրների դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև դափնու տերևը․ այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Այն կարող է օգնել պայքարել զարկերակային բարձր ճնշման, անքնության, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում։

Դափնու տերևը կարող է օգտագործվել առողջական հետևյալ խնդիրների դեպքում․

• դեպրեսիա
• նյարդային ցավեր
• վարակներ
• մկանային հյուծվածություն
• էներգիայի անբավարար մակարդակ
• ցիստիտ
• սպազմ
• դաշտանային ցավեր
• գլխացավ
• արթրիտ
• հեղուկի կուտակում։

Բաղադրիչներ
• 30 գրամ դափնու տերև
• ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թողեք մի քանի րոպե եռա։

Թուրմը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ՝ քաղցած վիճակում և քնելուց առաջ։

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս