ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում վերադարձրել է իր հաճախորդներին ավելի քան 80 մլն ՀՀ դրամ
ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը: Այն հաճախորդները, ովքեր ձևակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով հետվերադարձ:
Արդեն ավելի քան 15 000 վարկառուներ, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպել են ապառիկ վարկ, «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ետ են ստացել ավելի քան 80 մլն ՀՀ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումն իրականացվում է շահավետ պայմաններով: Վարկը ձևակերպվում է տեղում՝ Հայաստանի ավելի քան 300 առևտրային կետերում, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և հաճախորդների կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ (միայն անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է Բանկի կողմից միջինում 10 րոպեի ընթացքում:
Ապառիկ վարկավորման պայմանների և «Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հղումով, Բանկի ցանկացած մասնաճյուղում և զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: