Բաժիններ՝

75 հազարից ավելի ֆիլիպինցիներ են տարհանվել հրաբխի ժայթքման պատճառով

Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին ասված է Արտակարգ իրավիճակների վարչության ազգային խորհրդի հաղորդագրության մեջ:

Ըստ վերջին տվյալների, լույս հունվարի 25-ի գիշերը գրանցվել են լավայի՝ 400-ից մինչեւ 500 մետր բարձրությամբ արտանետումներ, մոխրասյուները հասնում են 3-ից մինչեւ 5 կիլոմետր բարձրության:

Ավելի վաղ Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը մինչեւ չորրորդ (նախավերջին) մակարդակ է բարձրացրել Մայոն հրաբխի ժայթքման վտանգի մակարդակը: Իշխանությունները վտանգավոր գոտին ընդլայնել են 8 կիլոմետրով, պարապմունքները դադարեցված են Ալբայի նահանգի բոլոր ուսումնական հաստատություններում: Քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներին հանձնարարված է խուսափել հրաբխի մերձակայքում թռիչքներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս