Բաժիններ՝

Հաղարծինում ինքնասպան լինելուց առաջ կենցաղային իրերը նվիրաբերել է մանկատան երեխաներին

Նախորդ տարի ամռանը «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում երիտասարդ տղամարդու դի էր հայտնաբերվել:

1985 թ. ծնված Սամվել Գեղամյանի դին հայտնաբերվել էր պարանոցին փաթաթված կպչուն ժապավենով:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով և կատարվում էր քննություն՝ Գեղամյանի մահվան հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Սակայն ինչպես պարզվում է ամիսներ տևած գործի քննությամբ՝ տեղի ունեցածը սպանություն չի եղել այլ՝ ինքնասպանություն:

Գործի վերաբերյալ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ և քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ուստի նման պայմաններում սպանության գործը կարճվել է:

Երևանի բնակչի դին հայտնաբերվել էր Հաղարծինում. Քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ քննության ընթացքում տվյալներ են ձեռքբերվել, որ տղամարդը, ով բնակվել է միայնակ և վարձակալական հիմունքներով, դեպքին նախորդ ժամանակահատվածում իր կենցաղային իրերը՝ այդ թվում համակարգիչը, լվացքի մեքենան, էլեկտրական վառարանը և այլ իրեր նվիրաբերել է մանկատան երեխաներին:

Բացի այդ՝ հանձնել է տունը, որտեղ բնակվել է վարձակալական հիմունքներով և հրաժեշտ տվել իր ծանոթներին:

Իսկ դեպքի օրը, ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության, նա գտնվել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս