Բաժիններ՝

ԵՄ-ն ութ երկրներ ու տարածքներ բացառեց օֆշորների սև ցուցակից

Եվրամիությունն ութ երկրներ ու տարածքներ բացառել է օֆշորների սեւ ցուցակից, որոնք հարկ եղած միջոցները չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկությունն ու հարկային հանցագործությունների դեմ պայքարն ապահովելու համար: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է ԵՄ-ի պաշտոնական կայքը:

«Ութ երկրներ եւ տարածքներ բացառված են այն սուբյեկտների ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ հարկ եղած ձեւով չեն համագործակցում հարկային ոլորտում»,-ասված է փաստաթղթում:

«Բարբադոսը, Գրենադան, Կորեայի Հանրապետությունը, Մակաոն, Մոնղոլիան, Պանաման, Թունիսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները տեղափոխվել են այն երկրների ու տարածքների առանձին կատեգորիա, որոնք խիստ մոնիթորինգի օբյեկտ կդառնան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս