Բաժիններ՝

Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին կորուստն է ունեցել

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դեմ նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում կրած առաջին կորուստի մասին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքական Քիլիսի Գյուլբաբա գյուղի շրջանում քրդերի հետ բախման արդյունքում մեկ թուրք զինվոր է մահացել:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031