Գիտնականները 2017-ը պատմության երկրորդ ամենաշոգ տարի են ճանաչել
Անցյալ տարին բարձր ջերմաստիճանների առումով չի կարողացել գերազանցել 2016-ի ռեկորդը, սակայն մտել է պատմության ամենաշոգ տարիների եռյակում: Այս մասին տեղեկացրել է Գոդարդի անվան Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը:
«Շարունակելով արդեն հաստատված միտումը, Երկրագնդի ջերմաստիճանը անցյալ տարի եղել է ըստ Ցելսիուսի 0,9 աստիճանով բարձր, քան միջինում անցյալ դարի երկրորդ կեսին: Այս ցուցանիշը զիջում է միայն 2016-ին, երբ ջերմաստիճանը նորմայից բարձր էր մեկ աստիճանով », – ասված է NASA- ի զեկույցում:
Անցյալ տարվա տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ տաքացումը ազդել էր գրեթե ամբողջ Երկրի վրա, որը ցույց է տալիս կլիմայի փոփոխության ընդհանուր բնույթը: