Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունվարի 18-ի ցերեկը, հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 18-ի ցերեկը, հունվարի 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.50C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.50C