Բաժիններ՝

Ղազախստանում այրված ավտոբուսը Ուզբեկստանի քաղաքացիների էր փոխադրում Ռուսաստան

Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկման պատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ: Ընդսմին, նախնական տեղեկատվության համաձայն, ավտոբուսն ուղեւորվում էր Ռուսաստան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:

«Առայժմ մենք ոչ մի վարկած չենք դիտարկում: Այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն առայժմ չկա»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք ավտոբուսի բռնկման պատճառը լինել հրկիզումը կամ պայթյունը: Ինչպես արդեն տեղեկացվել է, Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:

«Նախնական տվյալներով՝ տուժել է 57 մարդ: 52 մարդ զոհվել է, հինգին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի է ունեցել Սամարա-Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված է «Ղազինֆորմ»-ի հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում է հոգեբանական ծառայության թեժ գիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս