Hulu ընկերությունը հավաստել է, որ Ջորջ Քլունին կէկրանավորի «Խորամանկություն-22» վեպը
Դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին Hulu ընկերության պատվերով կնկարահանի գրող Ջոզեֆ Հելերի «Խորամանկություն-22» վեպի հեռուստատեսային ադապտացիան, վեպ, որը լույս է տեսել 1961 թվականին: Այս մասին ասված է Hulu-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նախագծին նաեւ մասնակցում են Paramount եւ Anonymous Content ընկերությունները: Սցենարիստները կլինեն Դեւիդ Միշոն եւ Լյուկ Դեւիսը: Ռեժիսորի պարտականությունները Քլունիի հետ մեկտեղ կկատարի Smokehouse Pictures ֆիլմում նրա խաղընկեր Գրանտ Հեսլովը: Էկրանավորումը բաղկացած կլինի վեց մասից: Սպասվում է, որ նկարահանումները կսկսվեն արդեն ընթացիկ տարում:
Դերասանների կազմն առայժմ չի ճշտվում, սակայն հայտարարության մեջ ասված է, որ Քլունին կկատարի գնդապետ Քեթքարթի դերը: «Խորամանկություն-22»-ին մասնակցությունը դերասանի համար կդառնա առաջին դերը հեռուստատեսությունում այն բանից հետո, երբ նա նկարահանվեց «Շտապ օգնություն» (ER, 1994-2009) սերիալում: Քլունին ստացել է երկու «Օսկար» արձանակիկներ եւ արժանացել «Ոսկե գլոբուս» հինգ մրցանակների:
«Խորամանկություն-22»-ը երգիծական վեպ է ամերիկացի զինվորական օդաչուների ծառայության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին: Գլխավոր հերոսը՝ կապիտան Ջոն Յոսարիանը, փորձում է իրեն խելագար ձեւացնել՝ ծառայությունից խույս տալու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: