Ռախոյը բացատրել է, թե ինչու է Կատալոնիան մնում Մադրիդի ուղղակի կառավարման ներքո
Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, կմնա Մադրիդի ուղղակի կառավարման ներքո, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինական կերպով չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Կատալոնիայի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած անկախության կողմնակիցները բանակցություններ են վարում Կատալոնիայի կառավարության նախագահի պաշտոնում Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին առաջադրելու շուրջ:
Բրյուսել փախած քաղաքական գործիչը, որի նկատմամբ Իսպանիայի Գերագույն դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսպանիայի տարածքում, առաջարկում է իր թեկնածության հաստատման ընթացակարգն անցկացնել տեսակապով:
«Անթույլատրելի է, որ նա կառավարության ղեկավար դառնա հեռակա կարգով, միջնորդների օգնությամբ կամ այլ հնարքով: Իշխանության գալու համար նա պետք է ներկա լինի ֆիզիկապես… Եթե դա տեղի չունենա, 155-րդ հոդվածը կմնա ուժի մեջ»,-հայտարարել է Ռախոյը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: